Բաժին. Տնտեսական

Մեր երկրից արվեստի ստեղծագործություններից արտահանումն աճել է ավելի քան 3.5 անգամ

Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում մեր երկրից արտահանվել են  381.2 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի աճ՝ ավելի քան 3.5 անգամ:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանից արտահանվել էին 660.3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին՝  1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար:

Share