Բաժին. Տնտեսական

Հայաստանում մսամթերքի արտադրությունն աճել է 11.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 5 ամսում Հայաստանում մսամթերքի արտադրությունը կազմել է 2 248.3 տոննա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 11.6%-ով։

Միևնույն ժամանակ մսի արտադրությունն աճել է 1.5%-ով և կազմել 16 789.4 տոննա, իսկ մսի կիսապարտաստուկների արտադրությունն աճել է 19.5%-ով և կազմել 182.6 տոննա։

Share