Բաժին. Տնտեսական

Վերին Լարսը բաց կլինի 05.30-ից մինչև 20.00

Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` հուլիսի 25-ին` ժամը 05.30-20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, սակայն միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Երթևեկությունը այս կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Share