Բաժին. Տնտեսական

Հայաստանում աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 10.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 5 ամսում Հայաստանում արտադրվել է 10 995.4 հազար լիտր աղբյուրի ջուր, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 10.1%-ով։

Միևնույն ժամանակ հանքային ջրերի արտադրությունը նվազել է 2.5%-ով և կազմել 14 666.2 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը նվազել է 17.3%-ով և կազմել 20 733.7 լիտր, իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 17.8%-ով և կազմել 4 870.6 լիտր։

Share