Բաժին. Տնտեսական

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 28.6%-ով

ՀՀ ազգային վիաճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 157.9 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 28.6%-ով։

Միևնույն ժամանակ կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 33.1%-ով և կազմել 5 255.3 տոննա, իսկ պողպատյա խողովակաների արտադրությունը նվազել է 49.4%-ով և կազմել 2 202 տոննա։

Մոլիբդենի խտանյութի արտադրությունը կրճատվել է 10.9%-ով և կազմել 4 238 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրության անկումը կազմել է 12.8%՝ մինչև 2 312 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրությունը կրճատվել է 1.9%-ով և կազմել 307 տոննա։ Ինչ կայանում է ալյումինե փայլաթիթեղի արտադրությանը, ապա այն կրճատվել է 4.4%-ով և կազմել 12 441 տոննա, իսկ ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները նվազել են 3 անգամ և կազմել 3 տոննա։

Share