Բաժին. Տնտեսական

Պաշտոնական. Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը կազմում է 2 մլն 995.1 հազար մարդ

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ մեր հանրապետությունում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 995.1 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 մլն 905.7 հազ.մարդ և գյուղականը` 1 մլն 89.4 հազ. մարդ:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ միայն Երևանում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 074.1 հազ. Մարդ:  

Նշենք, որ մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները: Ժամանակավոր բացակայողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին իրենց հիմնական (մշտական) բնակության վայրից բացակայում են մինչև մեկ տարի ժամկետով:

Share