Բաժին. Տնտեսական

2016թ. առաջին կիսամյակում Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 34.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 8 682.8 հազար լիտր կոնյակ ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 34.5%-ով։

Հիշեցնենք, որ 2015թ․-ի ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9.4%-ով և կազմել 16 947.6 հազար լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել էր 8% և արձանագրվել 18 7215.5 հազար լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, Հայատանում կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճը: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18,5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: ճգնաժամային  2008 թվականին մեր երկրում արտադրվել էր 15.9 մլն լիտր կոնյակ:

Share