Բաժին. Տնտեսական

Ռուս տուրիստների բացակայությունը Թուրքիային այս տարվա առաջին կիսամյակում արժեցել է 840 մլն դոլար

Թուրքիան Ռուսաստանի տուրիստական հոսքի կրճատումից շուրջ 840 միլիոն դոլար Է կորցրել 2016 թվականի առաջին կիսամյակում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները տրամադրել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

«Այս տարի Ռուսաստանի տուրիստական հոսքի 87 տոկոս անկումից  Թուրքիան 840 միլիոն դոլար Է կորցրել: 2015 թվականի առաջին կիսամյակում 1,5 միլիոն ռուսաստանցիների փոխարեն ընթացիկ տարում Թուրքիան ստացել Է սոսկ շուրջ 184 հազար զբոսաշրջիկներ Ռուսաստանից»,- ասված Է ասոցիացիայի հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ Թուրքիան 2016 թվականի առաջին կիսամյակում զբոսաշրջությունից ստացել Է 9 միլիարդ դոլար, մինչդեռ 2015 թվականի առաջին կեսին զբոսաշրջությունից մուտքերը կազմել են 12,6 միլիարդ դոլար: Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TUIK) վերլուծաբանների կարծիքով՝ եկամուտների կտրուկ կրճատումը կապված Է անվտանգության հիմնախնդրի սրվելու եւ Ռուսաստանի տուրիստական հոսքի վիթխարի նվազման հետ: Փորձագետների գնահատմամբ՝ այս տարվա արդյունքներով՝ Թուրքիայի զբոսաշրջության ճյուղի վնասները կկազմեն առնվազն 5 միլիարդ դոլար, ինչը երկրի համախառն ներքին արդյունքը կթուլացնի 0,5 տոկոսով: 

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի հաշվարկներով՝ հունիսին Թուրքիա Է այցելել ընդամենը 2,44 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը գրեթե 41 տոկոսով քիչ Է նախորդ տարվա ցուցանիշից: Դա դարձել Է տուրիստական հոսքի ամենամեծ անկումը վերջին 22 տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share