Բաժին. Տնտեսական

Որո՞նք են Հայաստանի խոշոր հարկատու բանկերը

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով մեր երկրի 50 խոշոր հարկատու ընկերություններից 7-ը բանկեր են:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տվյալների համաձայն՝  հունվար-հունիս ամիսների արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատու բանկերի առաջին եռյակը ներկայացնում են ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը, ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ-ը և ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ-ը: Վերջիններս հաշվետու վեց ամիսներին պետական բյուջե են վճարել համապատասխանաբար 2.661 մլրդ ՀՀ դրամ, 2.023 մլրդ ՀՀ դրամ և 1.912 մլրդ ՀՀ դրամ: Վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշով նշված երեք բանկերը զբաղեցրել են Հայաստանի խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 19-րդ, 26-րդ և 27-րդ հորիզոնականները:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով Հայաստանի առաջին 50 խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են նաև ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը (29-րդ տեղ, 1.840 մլրդ ՀՀ դրամ), ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը (30-րդ տեղ, 1.702 մլրդ ՀՀ դրամ), ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը (35-րդ տեղ, 1.588 մլրդ ՀՀ դրամ) և ՅՈՒՆԻԲԱՆԿ-ը (49-րդ տեղ, 1.236 մլրդ ՀՀ դրամ):

Հարկ է նշել, որ 2015 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համեմատ վերը նշված 7 բանկերից 4-ը կրճատել են վճարվող հարկերի ծավալները, 3-ը՝ ավելացրել: Մասնավորապես, ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ը, ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ-ը և ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ-ը և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը գրանցել են պետբյուջե վճարված հարկերի անկում, իսկ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը և ՅՈՒՆԻԲԱՆԿ-ը գրանցել են հարկերի աճ: 

Share