Բաժին. Տնտեսական

«Որոտան» ՀԷԿ-երի համալիրի «Հեր-Հեր» ՀԷԿ-ը կվաճառվի պետական ընկերության

«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառված 1.2 ՄՎտ հզորությամբ «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը կօտարվի պետական «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին: Այդ մասին որոշումը հաստատվեց կառավարության օգոստոսի 4-ի նիստում:

«Որոշումը պայմանավորված է  հիդրոէլեկտրակայանի գործունեության արդյունավետության բարձրացմամբ: Այն օտարվում է  պետական մասնաբաժնով «Արմ-Աէրո» ընկերությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

Հիդրոէլեկտրակայանը կշահագործվի նույն անձնակազմով:

«Որոտանի» արտադրական հզորությունների (405.4 ՄՎտ) շուրջ 99.7 %-ը (404,2 ՄՎտ) 2015 թվականին վաճառվել է ամերիկյան «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին:

Share