Բաժին. Տնտեսական

Ներքին ֆինանսական հսկողությանն օժանդակելող Թվինինգ ծրագիրը ավարտում է առաքելությունը Հայաստանում

ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի կայացմանն օժանդակելու նպատակով 2014 թվականի սեպտեմբերին պաշտոնապես մեկնարկած ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետությունում պետական ներքին ֆինանսական հսկողության կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի ուժեղացման և նոր համակարգի գործարկման հարցում Կենտրոնական ներդաշնակեցման միավորին (ԿՆՄ) օժանդակության մասին Թվինինգ ծրագիրը ավարտում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, ծրագրի նպատակն էր ԵՄ լավագույն փորձի հիման վրա զարգացնել ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտը: Այն իրականացվում էր Շվեդիայի Ազգային ֆինանսական կառավարման մարմնի կողմից, իսկ ուղղակի շահառուն  ՀՀ ֆինանսների նախարարությունն էր: Ծրագրի փակման արարողությունը նախատեսվում է իրականացնել 2016 թվականի օգոստոսի 12-ին:

Share