Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասըանն այցելել է ՏՈՆՈՒՍ ԼԵՍ ընկերության FDA LAB փորձարկման լաբորատորիա

Օգոստոսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է Տոնուս Լես0 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, 9Տոնուս Լես0 ՍՊԸ նախագահ Լևոն Հակոբյանը, ամերիկահայ գործարար Սարգիս Նուրյանը:

Մինչ ընկերության FDA LAB փորձարկման լաբորատորիայում նախատեսված շրջայցը` նախարարին տեսաֆիլմի միջոցով ներկայացվել է ընկերության գործունեությունը. FDA LAB-ը միջազգային հավատարմագրում ունեցող համալիր կառույց է, որը գերժամանակակից սարքավորումների և բարձրակարգ մասնագետների շնորհիվ իրականացնում է Հայաստանում արտադրվող, ներկրվող դեղերի և սննդի որակի և կենսահամարժեքության, կենսաբանական և մանրէաբանական փորձաքննություններ:

Նախարարը շրջայց է կատարել լաբորատորիայում:  9Տոնուս Լես0 ՍՊԸ նախագահ Լևոն Հակոբյանն ներկայացրել է իրականացվող աշխատանքները, անդրադարձել խնդրահարույց հարցերի, կիսվել ապագային միտված մեծածավալ ներդրումային ծրագրերով:

Արծվիկ Մինասյանն իրականացվող աշխատանքներից իր գոհունակությունն է հայտնել և նշել համագործակցության պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման համար:

Share