Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ-ի մասով հատուցումների միջին չափը կազմում է շուրջ 200 հազար ՀՀ դրամ

Ընթացիկ տարվա հունիս ամսվա համար ԱՊՊԱ-ի  մասով բավարարված դիմումների գծով վճարված կամ վճարվելիք հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ  677 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 77 մլն դրամով:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3 հազար 349 հատ, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 276-ով:

Հատուցման միջին չափը 2016 թվականի հունիս ամսվա դրությամբ կազմել է  199,932 ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)  պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմում է  440 հազար 579 հատ:

Share