Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ անդամ երկրների միջև ռումինգը կվերացվի

Հրապարակ օրաթերթը տեղեկաություններ է հայտնել ԵԱՏՄ անդամ երկրների միջև կապի ծառայություններն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին։

«Մեր տեղեկություններով, ԵՏՄ կոլեգիայում բանակցություններ են ընթանում՝ անդամ երկրներում ռոումինգային սակագները վերացնելու ուղղությամբ։ Նախնական արդյունքներով, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ազգային օպերատորներն արդեն մոտ են ընդհանուր հայտարարին, և մոտ ժամանակներս ռոումինգի, ինչպես նաև Ինտերնետ ռոումինգի սակագները շեշտակի նվազելու են՝ զրոյական դառնալու վերջնանպատակով։ Ըստ նախնական հաշվարկների, նախագծի իրագործման արդյունքում ստացվող տնտեսական ազդեցությունը կկազմի տարեկան 4 մլրդ. ռուբլի»», – գրում է պարբերականը։

Share