Բաժին. Տնտեսական

Աշխատանքի տոնավաճառների արդյունքում աշխատանքի է տեղավորվել 131 քաղաքացի

Հայաստանում այս տարվա ընթացքում Զբաղվածության պետական գործակալության կողմից անցկացված  հինգ աշխատանքի տոնավաճառների արդյունքում աշխատանքի է տեղավորվել 131 քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

Ընթացիկ տարում աշխատանքի տոնավաճառ անցկացվել է Ապարանում, Գյումրիում, Չարենցավանում, Վանաձորում, Դիլիջանում:  Աշխատանքի տոնավաճառներին մասնակցել է 142 գործատու և 5 հազար 610 աշխատանք փնտրող: Գործատուների կողմից ներկայացվել է 738 թափուր աշխատատեղ:

Արտակ Մանգասարյանը տեղեկացրեց, որ ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս տարվա ընթացքում անցկացվելու է 10 աշխատանքի տոնավաճառ: Մինչև տարվա վերջ սպասվում է ևս 5 աշխատանքի տոնավաճառի անցկացում Երևանում և այլ քաղաքներում:

Share