Բաժին. Տնտեսական

Կես տարում Հայաստանից արտահանվել է 217.63 մլն դոլարի հանքահումքային արտադրանք

Ընթացիկ տարվա առաջին կեսին՝ հունվար-հունիս ամիսներին, Հայաստանից արտահանվել է 217.63 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը կրճատվել է շուրջ 11%-ով:

Արդյունքում, հաշվետու վեց ամսում հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 27%-ը:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանից արտահանվել էր 462,36 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր շուրջ 20%-ով: 

Share