Բաժին. Տնտեսական

Հնարավոր է իրականացվեն Երևան – Բաթումի ավիաչվերթներ

Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարիձեն եւ Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը քննարկել են Երեւանի եւ Բաթումի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

Հանդիպման մասին տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության եւ զբոսաշրջության զարգացման հարցերը: Գլխավոր հյուպատոսը համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու պատրաստակամություն Է հայտնել:

«Աջարիայի եւ Հայաստանի միջեւ արդեն երկար տարիներ  համագործակցություն Է իրականացվում տարբեր ուղղություններով: Տարածաշրջանը գործընկերային հարաբերություններ ունի եղբայր-քաղաքների հետ, ինչն ապագայում պետք Է Էլ ավելի ակտիվացվի»,-նշել Է Պատարաձեն:

Վերջին տարիներին զգալիորեն աճել Է Աջարիա այցելող հայաստանցիների թվաքանակը:

Հայաստանը երրորդ տեղն Է զբաղեցնում տարեսկզբից Վրաստան ժամանած միջազգային այցելուների թվաքանակով:

Share