Բաժին. Տնտեսական

«Վերնիսաժի» փոխարեն օգտագործված իրերի վաճառքը կիրականացվի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում

«Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքներով պայմանավորված, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվում են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգտագործված իրերի վաճառքն այսուհետ իրականացվում է բացառապես նշյալ տարածքում:

Share