Բաժին. Տնտեսական

Նարեկ Սարգսյան. վերջին երկու-երեք տարիներին շինարարություն ծավալները նույնն են

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում շինարարություն ծավալները մնայուն վիճակում են. այս ոլորտում նվազում չկա: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նախարարը հայտնեց, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում շինարարության ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:

«Ներկայումս բազմաթիվ ծրագրեր են արված, որպեսզի շինարարության ոլորտը զարգացում ապրի: Նախ պետք է թևթևացնել ներդրողների  բեռը, որպեսզի շատ ներդրումները լինեն Հայաստանում: Այդ ուղղությամբ  զգալի աշխատանք  է իրականացվում»,- շեշտեց նախարարը:

Նա նաև նշեց, որ երկու տարի առաջ ստեղծվել է ներդրումային ծրագրերի վարչություն, որը  բավականին լուրջ մշակումներ է արել ներդրումային փաթեթներ ստեղծելու վերաբերյալ:

«Ներդրողը պետք է ունենա լիարժեք տեղեկություն և պատրաստի էսքիզային նախագիծ ապագա կառույցների վերաբերյալ, որի ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվել:

Մյուս խնդիրը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում՝ շինարարական ոլորտի օրենսդրության խնդիրն է, որպեսզի շինարարների մոտ շահագռգրվածությունը լինի:

Այս երեք ուղղություններով մոտեցնում ենք օրենսդրական իրավական ակտերը ավարտին, և ես վստահ եմ, որ 2017 թվականին շինարության ոլորտում  անպայման  աճ կգրանցվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եզրափակեց նախ արարը:

Share