Բաժին. Տնտեսական

Ադրբեջանում կոշիկի արտադրության ծավալները նվազել են 75%-ով

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների հետ համեմատ, կարի արդյունաբերության մեջ 2,8 անգամ, հագուստի արտադրության մեջ 9,6 տոկոս, կաշվի եւ կաշվեղենի, կոշիկի արտադրության մեջ 75,4 տոկոսով նվազում է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է fins.az լրատվական կայքը:

Ըստ Ադրբեջանի վիճպետկոմի` ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին կարի արդյունաբերության մեջ գործող ձեռնարկությունների կողմից արտադրված ապրանքների ընդհանուր արժեքը 21,3 տոկոսով նվազել է` կազմելով 188,0 մլն մանաթ:

Նշվում է, որ հիշյալ ժամանակաշրջանում ցեմենտի արտադրությունն Ադրբեջանում նվազել է 20,8 տոկոսով, բետոնի խառնվածքի արտադրությունը` 53,6 տոկոսով, շինարարական գիպսի արտադրությունը` 30,2 տոկոսով, ցեմենտից, արհեստական քարից կամ բետոնից շինարարական բլոկների եւ աղյուսի արտադրությունը` 60,0 տոկոսով:

Share