Բաժին. Տնտեսական

Որքա՞ն է կազմում բնակչության միջին աշխատավարձը մարզերում և Երևանում

Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: Ըստ վերջին պաշտոնական վիճակագրության՝ Սյունիքի մարզում բնակչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 226,5 հազար ՀՀ դրամ: Արագածոտնի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 126,5 հազար ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզում միջին անվանական աշխատավարձը կազմում է 166.3 հազար ՀՀ դրամ, Տավուշի մարզում՝  157.5 հազար ՀՀ դրամ,Արմավիրի մարզում՝ 157.4 հազար ՀՀ դրամ:

Լոռու մարզի բնակչության միջին աշխատավարձը կազմում է 155.3 հազար ՀՀ դրամ, Արարատի մարզում` 149.0 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզում` 148.4 հազար ՀՀ դրամ, Վայոց Ձորում` 142.4 հազար ՀՀ դրամ: Շիրակի մարզում ցուցանիշը կազմել է 131.9 հազար ՀՀ դրամ:

Միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մայրաքաղաքում կազմում է 197.8 հազար ՀՀ դրամ:

Share