Բաժին. Տնտեսական

Ո՞ր երկրներից Հայաստանն ունի «ներմուծման կախվածություն»

Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրի  ներմուծման համախառն ծավալը կազմել է 1 մլրդ 457 մլն 517.5 հազար ԱՄՆ դոլար:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ամիսներին մեր երկրի ներմուծման ծավալի շուրջ 30%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: Այս ցուցանիշով Ռուսաստանը բացարձակ առաջատար է:

Մեր երկրի ներմուծման ծավալում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ապահովել նաև Չինաստանը՝ 9.9%, և Գերմանիան՝ 6.1%:

Ներմուծման ոլորտում (ըստ ապրանքի ծագման) մեր երկրի 10 առաջատար գործընկեր-երկրների վարկանիշում հայտնվել են նաև Իրանը՝ 5.2%, Թուրքիան՝ 4.2%, Իտալիան՝ 4.1%, Վրաստանը՝ 3.8%, Ուկրաինան` 3.2%, ԱՄՆ-ն՝ 2.7%, և Բրազիլիան՝ 2.4%:

Share