Բաժին. Տնտեսական

Ադրբեջանի ՀՆԱ-ն կրճատվել է 3%-ով

2016 թվականի 7 ամիսների ընթացքում ներքին համախառն արտադրանքի ծավալն Ադրբեջանում կազմել է 32 մլրդ 122,6 մանաթ (մոտ 16 մլրդ դոլար), ինչը 3 տոկոսով փոքր է, քան 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական ծառայությանը, որը նշել է, որ դա կապված է շինարարության համալիրում արտադրության ծավալի 30,7 տոկոսով նվազման հետ:

Ըստ գործակալության` ոչ նավթային հատվածի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է 64,8 տոկոս, ընդ որում ոչ նավթային հատվածում ՀՆԱ-ի արտադրությունը 5,4 տոկոսով կրճատվել է:

2016 թվականին Ադրբեջանի յուրաքանչյուր բնակչին ընկնող ՀՆԱ-ի արտադրության ծավալը կազմում է 3340,6 մանաթ (մոտ 1670 դոլար), ինչը 4,1 տոկոսով փոքր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

2015 թվականի փետրվարին եւ դեկտեմբերին Ադրբեջանի կառավարությունը հարկադրված գնացել է ազգային արժույթի` մանաթի մոտ 60 տոկոսով արժեզրկմանը: Ներկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթը 2 անգամից ավելի արժեզրկվել է. Անցյալ տարվա սկզբին մեկ դոլարն արժեր 0,0802 մանաթ, իսկ ներկայում` 1,6164 մանաթ:

Share