Բաժին. Տնտեսական

Հրապարկվել է աշխարհի խոշորագույն ընկերությունների Fortune Global 500 վարկանիշը

Հրապարկվել է 2016 թվականի տվյալներով աշխարհի խոշորագույն ընկերությունների Fortune Global 500 վարկանիշը: Արդեն երկու տասնամյակ անընդմեջ այն գլխավորում է մանրածախ առևտրի ոլորտի առաջատար ամերիկյան Walmart ցանցը, որը 2015 թվականին ապահովել է շուրջ 14.5 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ: Ըստ վերջին տվյալների՝ Walmart ցանցում աշխատում է ավելի քան 2.3 մլն մարդ:

Աշխարհի խոշորագույն ընկերությունների Fortune Global 500 վարկանիշում առավելապես գերակշռում են ամերիկյան, չինական և եվրոպական բիզնեսները:

2015 թվականին աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների համախառն հասույթը կազմել է շուրջ 27.6 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ շահույթը՝ 1.5 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Վարկանիշի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.

Fortune Global 500 վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ

Share