Բաժին. Տնտեսական

Նավթից ստացվող եկամուտներն Ադրբեջանում կրճատվել են երեք անգամ

2016 թվականի 7 ամսում Ադրբեջանը 3 մլրդ 555 մլն 732,4 հազար դոլարի չմշակված նավթ է արտահանել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 32,5 տոկոսով, իսկ 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ` 3 անգամ պակաս է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է marja.az լրատվական կայքը:

«Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական ծառայությանը, հաղորդել է, որ 2016 թվականի 7 ամիսների ընթացքում ներքին համախառն արտադրանքի ծավալն Ադրբեջանում կազմել է 32 մլրդ 122,6 մանաթ (մոտ 16 մլրդ դոլար), ինչը 3 տոկոսով փոքր է, քան 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ:

Գործակալությունն ընդգծել է, որ դա կապված է Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով շինարարության համալիրում արտադրության ծավալի 30,7 տոկոսով նվազման հետ:

2016 թվականին Ադրբեջանի յուրաքանչյուր բնակչին ընկնող ՀՆԱ-ի արտադրության ծավալը կազմում է 3340,6 մանաթ (մոտ 1670 դոլար), ինչը 4,1 տոկոսով փոքր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

2015 թվականի փետրվարին եւ դեկտեմբերին Ադրբեջանի կառավարությունը հարկադրված գնացել է ազգային արժույթի` մանաթի մոտ 60 տոկոսով արժեզրկմանը: Ներկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթը 2 անգամից ավելի արժեզրկվել է. Անցյալ տարվա սկզբին մեկ դոլարն արժեր 0,0802 մանաթ, իսկ ներկայում` 1,6164 մանաթ:

Share