Բաժին. Տնտեսական

Առևտրի կենտրոնացում Երևանում

Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 546.0 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հաշվետու ամիսներին հանրապետությունում իրականացված մանրածախ առևտրի շուրջ 73%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Արդյունքում, միջին հաշվով մայրաքաղաքի մեկ բնակչին ընկնող առևտրի շրջանառությունը կազմել է 370.20 հազար ՀՀ դրամ:

Համեմատության համար նշենք, որ ամբողջ հանրապետության կտրվածքով ցուցանիշը կազմել է 182 հազար ՀՀ դրամ: Առանձին մարզերում մեկ բնակչին բաժին ընկնող մանրածախ առևտրի շրջանառության ցուցանիշը չի գերազանցել 112 հազար դրամը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  մանրածախ առևտրի աշխուժության տեսանկյունից Հայաստանի մարզերից փոքր-ինչ առանձնացել են Կոտայք մարզը (բաժին է ընկել առևտրի հանրապետական շրջանառության 5.2%-ը), Շիրակի մարզը (3.9%) և Լոռու մարզը (3.9%):

Share