Բաժին. Տնտեսական

Հայաստանում առավել պահանջված են ֆինանսական ծառայությունները

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրում բնակչությանը մատուցվել են շուրջ 583 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  մեր երկրում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները:

Հաշվետու ամիսներին հանրապետությունում մատուցվել են 118.5 մլրդ  ՀՀ դրամի  ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա առաջին կեսի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 2%-ով:

Արդյունքում, ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը ծառայությունների համախառն ծավալում կազմել է 20%:

Share