Բաժին. Տնտեսական

Ադրբեջանը սկսել է վաճառել պետական ունեցվածքը

Ադրբեջանի ունեցվածքի գծով պետական կոմիտեն հայտարարել է պետական ունեցվածքի մասնավորեցման հերթական աճուրդը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, աճուրդը հայտարարվել է պետական ունեցվածքի մասնավորեցումն արագացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2016 թվականի հուլիսի 19-ի հրամանագրի հիման վրա:

Մասնավորեցման այդ միջոցառումների շրջանակում աճուրդի են հանվել 25 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի 30 տոկոսը, 32 պետական ձեռնարկություններ եւ 16 տրանսպորտային միջոցներ: Աճուրդի հանված պետական ձեռնարկություններն աշխատում են տրանսպորտի, ծառայությունների, գյուղատնտեսության, արդյունաբերական արտադրանքի, շինարարության եւ առեւտրի ոլորտներում:

Ադրբեջանը պետական ունեցվածքի մասնավորեցման միջոցառումները սկսել է իրականացնել նավթի եւ մանաթի էժանացման հետեւանքով անցյալ տարվանից սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով:

Share