Բաժին. Տնտեսական

Ավելի քան 40% կենտրոնացվածություն. Հայաստանի 4 խոշոր բանկերը կպահպանեն իրենց դիրքերը

Առաջիկա տարիներին Հայաստանի բանկային համակարգում կենտրոնացվածությունն, ընդհանուր առմամբ, կմնա նույնը: Հայաստանյան 4 խոշոր բանկերը կշարունակեն «տնօրինել» համակարգի 40%-ից ավելին: Այս մասին վկայում են ՀՀ Կենտրոնական Բանկի հրապարակած՝ «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018թթ.» զեկույցում ներկայացված տվյալները:

Կանխատեսվում է, որ 2018 թվականի վերջին մեր երկրի բանկային համակարգի ընդհանուր ակտիվների կենտրոնացվածության ցուցանիշը ըստ 4 խոշոր բանկերի կկազմի 44%, ըստ 7 խոշոր բանկերի՝ 63%, իսկ ըստ 10 խոշոր բանկերի՝ 76%:

Միևնույն ժամանակ, հաշվետու տարվա վերջի դրությամբ վարկային պորտֆելի մեծությամբ 4 խոշոր բանկերի կենտրոնացվածության ցուցանիշը կկազմի 47%, ըստ 7 խոշոր բանկերի՝ 66%, իսկ ըստ 10 խոշոր բանկերի՝ 80%:

Ֆիզիկական անձանց ավանդների գծով կենտրոնացվածության ցուցանիշը ըստ 4, 7 և 10 խոշոր բանկերի կկազմի համապատասխանաբար 43%, 64% և 79%:

Share