Բաժին. Տնտեսական

2.65 մլրդ դոլարի առևտուր՝ 7 ամսում

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 2 մլրդ 658.8 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.3%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու յոթ ամիսներին արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 969.0 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 689.8 մլն ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրից արտահանումն աճել է մոտ 16.5%-ով, մինչդեռ ներմուծումը կրճատվել է շուրջ 5%-ով:

2015 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր մոտ 20%-ով:

Share