Բաժին. Տնտեսական

Հայաստանում միջին աշխատավարձը 185 հազար դրամ է

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրում բնակչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 184 հազար 987 ՀՀ դրամ: Ընդ որում, պետական հատվածում աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 159.95 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը 218.92 հազար ՀՀ դրամ է:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝  ընթացիկ տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.3%-ով: Պետական հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում գրեթե չի փոփոխվել, մասնավոր հատվածում տարեկան կտրվածքով գրանցվել է մոտ 5% աճ:

Նշենք նաև, որ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է (226.5 հազար ՀՀ դրամ), իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում (126.5 հազար ՀՀ դրամ):

Միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մայրաքաղաքում կազմում է մոտ 198 հազար ՀՀ դրամ:

Share