Բաժին. Տնտեսական

Իսկ Դո՞ւք սիրում եք Ձեր աշխատանքը

Չնայած այն փաստին, որ շատերն անդադար բողոքում են իրենց աշխատանքից, գրեթե բոլորն էլ սիրում են աշխատել ու սիրով են գնում աշխատանքի: Edenred-Ipsos Barometer վերլուծական գործակալության տվյալներով՝ աշխատող մարդկանց 71%-ը դրական վերաբերմունք ունի իր աշխատանքի նկատմամբ:

15 երկրում շուրջ 14 հազար աշխատողների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ աշխատավայրն ու աշխատանքի բնույթն, ընդհանուր առմամբ, նպաստում են, որպեսզի մարդիկ սիրեն իրենց աշխատանքը: Հարցման մասնակիցները պատասխանել են 3 խումբ հարցերի՝ կապված աշխատանքային միջավայրի, գնահատվածության և զգացմունքայնության հետ: Արդյունքում, վերլուծաբանները կազմել են այն 15 երկրների վարկանիշը, որտեղ մարդիկ առավել շատ են սիրում իրենց աշխատանքը:

Վարկանիշի առաջին տեղում Հնդկաստանն է: Այս երկրում հարցմանը մասնակցած աշխատողների 88%-ը իրեն համարում է երջանիկ աշխատող: Երկրորդ տեղում Մեքսիկան է:

Վարկանիշն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

1 Հնդկաստան / 88%

2 Մեքսիկա / 81%

3 ԱՄՆ / 77%

4 Չիլի / 77%

5 Բրազիլիա / 77%

6 Գերմանիա / 74%

7 Մեծ Բրիտանիա / 71%

8 Չինաստան / 71%

9 Լեհաստան / 70%

10 Բելգիա / 70%

11 Իսպանիա / 68%

12 Ֆրանսիա / 67%

13 Թուրքիա / 65%

14 Իտալիա / 63%

15 Ճապոնիա / 44%

Share