Բաժին. Տնտեսական

ՍԱՊԾ. «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող իրացման ցանցում խախտումներ են արձանագրվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող իրացման ցանցում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, դիտարկման ընթացքում հայտնաբերվել են սննդամթերքի մակնշման խախտումներ, մասնավորապես՝ առանց տեղեկատվական թերթիկի չփաթեթավորված հաց, առանց մակնշման վերափաթեթավորված պանիրներ, կշռածրարված հալվա, շերտավոր խմոր, հավի փափկամիս, սառեցված հավեր, կշռածրարված լոռի և չանախ պանիրներ, կարագ, խաչապուրի, առանց հայերեն մակնշման «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրության ջերմ ուկ հանքային ջուր, «Էվրիկա Գրուպ»-ի հավի և տավարի կոտլետներ, «Ֆռանգուսոլ» հավի թևիկներ, «fiduccia», «Կատկիտ» և «Սադիա» սառեցված հավ, «Ավրորա» հավի քարաճիկ, կարագ «տուլչինկա», «Կինդեր Սյուրպրիզ» հավաքածու, «Շերիդան» և  «Բաչի» կոնֆետներ, «Էկո Կաթ»-ի չանախ պանիր, երշիկ «Բարի Սամարացի», «Գրան Քենդի» և «Կրասնիյ Օկտյաբր» կոնֆետներ, թերի մակնշմամբ «Էվրիկա Գրուպ»-ի տավարի կոտլետ, «Իգիթ» ՍՊԸ-ի արտադրության չանախ պանիր, «Գրանդ Քենդի », «Մոկկո», «Roshen», «korivka», «Կրասնիյ Օկտյաբր»,  «Ալյոնկա», «Լինդ», «Բելիսիմո Կոնտի» ԿԳ-ով վաճառվող կոնֆետներ, «Գրոնա» և «Մանչո» թխվածքաբլիթներ, «Աֆտաբ» բուսական յուղ, «Վան Բուլանժե» շոկոլադով բուլկի, «Էվրիկա Գրուպ»-ի պելմեններ «ավանդական» և պիցայի խմոր, «Օտ մարտինա» չիպսեր, անընթեռնելի մակնշմամբ «Արամուս» հավի ձու, անհայտծագման ծխեցված ձուկ սկումբրիա, հումուս, փախլավա, հավի սառեցված մսի կտորներ, տավարÕ « տոտեր, հավի ֆարշ ինչպես նաև  պահպանման պայմանների խախտմամբ բուսական յուղ «Սանտա Աննա» և «Էվրիկա Գրուպ»-ի պիցայի խմոր:

ՍԱՊԾ տեսուչների կողմից, լաբորատոր փորձաքննության նպատակով, կատարվել է նաև «կորեական», «քամած մածուն սամիթով» և «ամառային սմբուկով» աղցանների նմուշառում, որոնք ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, սալմոնելա, լիֆտերիա, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասունկերի անթույլատրելի քանակությամբ չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին:

Առաջնորդվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով (ժամկետանց սննդամթերքը համարվում է վտանգավոր և ենթակա է օգտահանման կամ ոչնչացման)` վերոնշյալ վտանգավոր սննդամթերքը ՍԱՊԾ տեսուչների կողմից անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել:

«Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ժամանակավորապես դադարեցվել է ընկերությանը պատկանող աղցանների արտադրամասի գործունեությունը: Այնտեղ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, փորձարկման նմուշ կուղղարկվի լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կներկայացվեն Ծառայությանը:

Share