Բաժին. Տնտեսական

Կես տարում Հայաստանի միջազգային պահուստները կրճատվել են շուրջ 208 մլն դոլարով

Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է ամփոփ տեղեկատվություն՝ Հայաստանի միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ:

Ներկայացված տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 567,57 մլն ԱՄՆ դոլար: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 207.86 մլն ԱՄՆ դոլարով, իսկ մարտ ամսվա համեմատ՝ 58.76 մլն ԱՄՆ դոլարով:

Միևնույն ժամանակ, հունիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի զուտ արտաքին ակտիվները կազմել են 946.19 մլն ԱՄՆ դոլար՝ մարտ ամսվա վերջին գրանցված 1 մլրդ 012.45 մլն ԱՄՆ դոլար ցուցանիշի դիմաց:

Նշենք նաև, որ 2015թ.-ին մեր երկրի միջազգային պահուստներն աճել էին շուրջ 282 մլն դոլարով, իսկ 2014 թվականին նվազել՝ շուրջ 762 մլն ԱՄՆ դոլարով:

Share