Բաժին. Տնտեսական

Որո՞նք են ամենանորարարական տնտեսությամբ երկրները

Շվեյցարիան շարունակում է պահպանել իր դիրքը որպես աշխարհի ամենանորարարական տնտեսությամբ երկիր: Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), Կոռնելի համալսարանի և INSEAD-ի համատեղ հրապարակած՝ 2016 թվականի գլոբալ նորարարության ինդեքսի համաձայն, 128 երկրների շարքում Շվեյցարիան առանձնանում է կառավարման թափանցիկությամբ և բիզնեսում խրախուսվող ստեղծագործական մտածելակերպով, ինչի շնորհիվ էլ արդեն 6-րդ տարին շարունակ գլխավորում է աշխարհի ամենանորարարական երկրների վարկանիշը:

Ընդհանուր առմամբ, վարկանիշի առաջին տասնյակում առավելապես գերակշռում են եվրոպական երկրները, որոնք ունեն զարգացած ենթակառուցվածքներ և մրցունակ մարդկային կապիտալ:

Թե որոնք են ամենանորարարական տնտեսությամբ 10 երկրները, ներկայացնում ենք ստորև.

1 Շվեյցարիա

2 Շվեդիա

3 Մեծ Բրիտանիա

4 ԱՄՆ

5 Ֆինլանդիա

6 Սինգապուր

7 Իռլանդիա

8 Դանիա

9 Նիդերլանդներ

10 Գերմանիա

Գլոբալ նորարարության ինդեքս – 2016 հրապարակմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Share