Բաժին. Տնտեսական

Հունվար-հունիսին պետբյուջեն կատարվել է 85,83 մլրդ դրամ պակասուրդով

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին վեց ամսում՝ հունվար-հունիսին, մեր երկրի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 539 52 մլրդ դրամ, իսկ ծախսերը` մոտ 625 35 մլրդ դրամ: Արդյունքում, հաշվետու ամիսներին պետբյուջեն կատարվել է 85.83 մլրդ դրամ պակասուրդով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում, իսկ ծախսերն աճել են շուրջ 5%-ով:

Եկամուտների ընդհանուր կառուցվածում հարկերն ու տուրքերը կազմել են 95%, ընդ որում՝ առավել մեծ մասնաբաժին ապահովել են ավելացված արժեքի հարկը՝ շուրջ 33%, և եկամտային հարկը՝ մոտ 29%:

Ծախսերի կառուցվածքում առավել մեծ մասնաբաժին են կազմել սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները:

Share