Բաժին. Տնտեսական

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն ապահովում է ՀՆԱ-ի 6.3%-ը

Այս տարվա առաջին երեք ամիսներին մեր երկրում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը կազմել է 104.4%: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հաշվետու եռամսյակում ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով կազմել է 898 մլրդ 232.6 մլն դրամ, այդ թվում՝ գյուղատնտեսության ծավալը կազմել է 56 մլրդ 414.8 մլն դրամ: Հարկ է նշել, որ գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 103.8%:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ հանրապետությունում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը կազմել է 1 մլն 326.5 հազար մարդ, որոնց 82%-ը կամ 1մլն 87.5 հազար մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում՝ 28.4%-ը` գյուղատնտեսության ոլորտում:

Share