Բաժին. Տնտեսական

Հայաստանում մսի արտադրությունն աճել է 2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձյան այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մսի արտադրությունն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ աճել է 2%-ով և կազմել 19 643.2 տոննա։

Միևնույն ժամանակ մսամթերքի արտադրությունն աճել է 9.4%-ով և կազմել 2 720.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալներն աճել են 19.6%-ով և կազմել 218.7 տոննա։

Share