Բաժին. Տնտեսական

7 ամսում 7% անկում. Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանումը կրճատվել է

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 258.09 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը կրճատվել է շուրջ 7%-ով:

Արդյունքում, հաշվետու յոթ ամսում հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 27%-ը:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանից արտահանվել էր 462,36 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր շուրջ 20%-ով:

Share