Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար-հուլիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 7 ամսում Հայաստանում արտադրվել է 4 166.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 5.5%-ով։

Մասնավորապես ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 28%-ով և կազմել 830.3 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 5.9%-ով և կազմել 1 483.1 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 1.4%-ով և կազմել 791.8 մլն կՎտ ժամ, իսկ այլ աղբյուրների կողմից արտադրությունը կրճատվել է 59.1%-ով և կազմել 0.9 մլն կՎտ ժամ։

Share