Բաժին. Տնտեսական

Այս տարի մեր երկրում գրանցվել է ներքին զբոսաշրջությունը ավելի քան 20% աճ

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին մեր հանրապետության տարածքում գործող հյուրանոցներում և հյուրանոցային տնտեսություններում տեղաբաշխվել է շուրջ 112 հազար հայաստանյան ռեզիդենտ-զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 20%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ներքին զբոսաշրջության շուրջ 64%-ը բաժին է ընկել հանգստին և ժամանցին, մոտ 23%-ը կրել է գործնական բնույթ, 4.5%-ն ունեցել է բուժման նպատակ:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելավայրում:

Share