Բաժին. Տնտեսական

Ադրբեջանը լքող արտասահմանյան ընկերությունների թիվն աճում է

Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով այդ երկիրը լքող արտասահմանյան ընկերությունների թիվն աճում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, azadliq.info կայքը` հղում կատարելով Ադրբեջանի հարկերի նախարարությանը, հայտնում է, որ Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին հայտնել են եւս երեք` չինաստանյան China Geo-Engineerung Corporation International, բրիտանական Cadbury CIS B.V եւ թուրքական Elit MMC ընկերությունները:

Կայքը հայտնում է, որ մինչ այժմ փակված ադրբեջանական հաստատություններին ավելացել է եւս մեկը` «Ուչ չինար» փախստականների արտադրական կոմբինատը:

Ըստ կայքի` վերջին մեկ տարվա ընթացքում նավթի եւ մանաթի էժանացման պատճառով Ադրբեջանում իրենց գործունեությունը  դադարեցրել են 25-ից ավելի արտասահմանյան ընկերություններ:

Share