ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերությանը թույլատրել օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից` մինչ հաջորդ տարշեվերջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ, որի համար կներդրվի շուրջ 1.637 մլրդ դրամ, որից մոտ 1.337 մլրդը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն:
«Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի արտադրել տարեկան շուրջ 2.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանք (2016թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլ երկրներ»,- ասաց Մինասյանը: