Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար-հուլիսին Հայաստանում վիսկիի արտադրությունն աճել է 88.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 890.3 հազար լիտր վիսկի։ Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 88.9%-ով։

Միևնույն ժամանակ օղու արտադրության ծավալները նվազել են 4.3%-ով և կազմել 4 766.9 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 15.4%-ով և կազմել 11 316.6 հազար լիտր։

Share