Բաժին. Տնտեսական

Աշխարհի 10 ամենահարուստ երկրները

Հրապարակվել է աշխարհի 10 ամենահարուստ երկրների թարմ վարկանիշը: Այն կազմելու համար վերլուծաբանները դիտարկել են 2016 թվականի հունիս ամսվա դրությամբ տարբեր երկրներում քաղաքացիների ընդհանուր կարողությունն, այսինքն՝ յուրաքանչյուր երկրում ապրող մարդկանց մասնավոր հարստությունը: Դա ներառում է անհատների զուտ ակտիվները ինչպես օրինակ՝ կանխիկ գումար, անշարժ և շարժական գույք, բիզնես:

Ըստ վարկանիշի՝ անհատական ընդհանուր հարստությամբ առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ ցուցանիշը կազմել է 48.9 տրլն ԱՄՆ դոլար: Երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են Չինաստանն ու Ճապոնիան:

Աշխարհի 10 ամենահարուստ երկրների վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

1 ԱՄՆ / ընդհանուր անհատական հարստությունը՝ 48.9 տրլն ԱՄՆ դոլար

2 Չինաստան / ընդհանուր անհատական հարստությունը՝  17.8 տրլն ԱՄՆ դոլար

3 Ճապոնիա /  ընդհանուր անհատական հարստությունը՝ 15.1 տրլն ԱՄՆ դոլար

4 Մեծ Բրիտանիա / ընդհանուր անհատական հարստությունը՝ 9.2 տրլն ԱՄՆ դոլար

5 Գերմանիա / ընդհանուր անհատական հարստությունը՝ 9.1 տրլն ԱՄՆ դոլար

6 Ֆրանսիա / ընդհանուր անհատական հարստությունը՝ 6.6 տրլն ԱՄՆ դոլար

7 Հնդկաստան / ընդհանուր անհատական հարստությունը՝ 5.6 տրլն ԱՄՆ դոլար

8 Կանադա / ընդհանուր անհատական հարստությունը՝ 4.7 տրլն ԱՄՆ դոլար

9 Ավստրալիա / ընդհանուր անհատական հարստությունը՝ 4.5 տրլն ԱՄՆ դոլար

10 Իտալիա / ընդհանուր անհատական հարստությունը՝ 4.4 տրլն ԱՄՆ դոլար

Share