Բաժին. Տնտեսական

Շուկայում հայկական արտադրության պահածոների պահանջարկը մեծ է

Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններն ավելացրել են պահածոների արտադրությունը, ինչը խոսում է այն մասին, որ շուկայում նկատվում է պահանջարկի աճ:

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներինմեր երկրում արտադրվել են շուրջ 4.98 հազար տոննա պահածոներ: Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 42%-ով: Նշենք, որ 2015 թվականի հունվար-հուլիսին հայկական պահածոների արտադրությունը կազմել էր 3.51 հազար տոննա:

Ըստ ներկայացված տվյալների՝ արտադրված պահածոներից 2.19 հազար տոննան կազմել են մրգի պահածոները, 1.37 հազար տոննան՝ բանջարեղենի,610.9 տոննան՝ մսաբուսական, 345.9 տոննան՝ տոմատի պահածոները, 304.6 տոննան՝ մսի, 83.8 տոննան՝ ձկան, 71.8 տոննան՝ խեցգետնի պահածոները:

Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ առավել զգալի աճ գրանցվել է ձկան պահածոների մասով՝ արտադրության ծավալներն աճել են շուրջ 7 անգամ, ինչպես նաև մսի պահածոների մասով (արտադրության ծավալներն աճել են 2.3 անգամ): Մյուս պահածոների մասով արտադրության ծավալների աճը միջինում գերազանցել է 25%-ը:

Share