Բաժին. Տնտեսական

2016թ. օգոստոսին ոչ պարենային ապրանքների շուկայում 0.7% գնանկում է գրանցվել

2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.7% գնանկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մամուլի հաղորդագրությունում: Գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել հագուստի և գործվածքի՝ 3.8%, կոշկեղենի՝ 1.5%, լվացող միջոցների՝ 1.4%, վառելիքի` 1.0%, այգեգործական ապրանքների 0.7% գնանկումը

Գորգեղենի գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5%-ով, դեղամիջոցներինը՝ 0.5%-ով, մշակույթի ապրանքներինը՝ 0.4%-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը՝ 0.3%-ով, շինանյութերինը՝ 0.3%-ով, խոհանոցային սպասքինը՝ 0.2%-ով, տեքստիլեղենինը՝ 0.1%-ով

Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է անձնապիտո ապրանքների՝ 0.1%, կահույքի՝ 0.3%, գեղահարդարման, ոսկերչական ապրանքների՝ 0.8% և 0.9%, գրենական պիտույքների 1.1% գնաճ:

2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0.2%-ով: 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 11.8% և 19.6%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 9.2% և 17.7%-ով:

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.1-0.1% գնանկում, իսկ 3-ում՝ 0.1-0.3% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.1%-ով:

Share