Բաժին. Տնտեսական

2016թ. հունվար-հուլիսին Հայաստանում մսամթերքի արտադրությունն աճել է 8.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-հուլիս ամիսների Հայաստանում մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 8.6%-ով և կազմել 3 209.8 տոննա։

Միևնույն ժամանակ մսի արտադրությունն աճել է 0.8%-ով և կազմել 20 888.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 10.8%-ով և կազմել 259.9 տոննա։

Share