Բաժին. Տնտեսական

2016թ. օգոստոսին մրգի շուկայում արձանագրվել է 0.7% գնանկում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ, 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ մրգի շուկայում արձանագրվել է 0.7%, իսկ 2016թ. հուլիսի համեմատ`5.2% գնանկում: 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ սեխի գինը նվազել է 34.4%-ով, դեղձինը՝ 26.0%-ով, խնձորինը՝ 23.5%-ով, ձմերուկինը՝ 23.2%-ով, սալորինը՝ 19.9%-ով, տանձինը՝ 15.4%-ով, ադամաթզինը՝ 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ընկույզի միջուկի՝ 2.3%, խաղողի՝ 2.7%, կիտրոնի՝ 6.2%, նարնջի՝ 21.7%, ծիրանի 42.0% գնաճ:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ մրգի գները նվազել են 10.7-3.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), իսկ 2-ում գրանցվել է 0.9-1.6% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 4.7%-ով:

Share