Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյան. Հարկային արտոնություն է տրամադրվել 65 ընկերության, ստեղծվել է հինգ հազար աշխատատեղ

2009-ի աշնանից սկսած Հայաստանում 42 մլրդ դրամի չափով ներդրումների համար ԱԱՀ վճարման հետաձգում է ստացել 65 ընկերություն։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։

Ներկայում նախարարությունը Պետական եկամուտների կոմիտեի հետ պարզում է, թե որ ընկերություններն են արդեն վճարել հետաձգված ԱԱՀ–ն, պարզել, թե բիզնեսը քանի աշխատատեղ է ստեղծել, իսկ քանիսն է հայտարարել արտոնություններ ստանալու դիմում ներկայացնելիս։

«Ընդհանուր առմամբ ընկերությունների պլաններում նշված էր 6688 աշխատատեղ, փաստացի ստեղծվել է 5025–ը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մինասյանը:

Share